Սիրենան քոքած եկավ կանգնեց խանութի մոտ, իջավ մառոժնի առավ, նստեց ու սիրենան քոքած գնաց

512

Աչքովս տեսա շտապ օգնության մեքենան սիրենան քոքած եկավ կանգնեց խանութի մոտ, իջավ մառոժնի առավ, նստեց ու սիրենան քոքած գնաց

Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շտապ օգնության մեքենաները դատարկ փողոցներով, դատարկ խաչմերուկներում, սիրենաները քոքած գնում գալիս են…

ԱհաբեկԸմ եք?

Ասում եմ եթե տուն սխտոր եք տանում, կամ իջնում եք մառոժնի առնելու, մի խոսքով եթե կոնկրետ էդ պահին ձեր երթևեկությունը կապված չի ինչ որ մեկի կյանքը փրկելու հետ, անհարկի մի միացրեք սիրենաները։ Առանց այդ էլ մարդիկ լարված են։

Գիտեմ, որ կարող ա էս գրածիս համար ինձ խաչեն, բայց աչքովս տեսա, որ սիրենան քոքած եկավ կանգնեց խանութի մոտ, իջավ մառոժնի առավ, նստեց ու սիրենան քոքած գնաց… չեմ ուզում, որ պաղպաղակը սիրենայով տեղ հասցնեն։ Չեմ ուզում որ իրավիճակը սրեն։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Երևանում»։

/bavnews.am