Հրաժարվեք թելով ներքնազգեստի վրա կիսամուշտակ հագնել և․․․Հայազգի բժշկի խորհուրդին հետևեք և ոչ մի վիրուսով չեք հիվանդանա

200

Xohanooc.com-ը գրում  է

Ամերիկահայ բժիշկ՝ Վարդգես Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել, որտեղ առանձնացրել է ութ կետ, որոնց հետևելով դուք չեք հիվանդանա։

Քանզի օդա-կաթիլային ուղիով փոխանցվող վիրուսային շատ հիվանդությունների առաջացման մեջ շատ էական դեր է խաղում մրսածությունը, անհրաժեշտություն եմ համարում խորհուրդ տալ (մեկուսանալու, ձեռքերը լվանալու ու բժշկական դիմակ գործածելու վերաբերյալ հորդորներից բացի բնականաբար) առաջին հերթին խուսափել մրսելուց, մարմինը սառեցնելուց:

Դրա համար հարկավոր է հետևել հետևյալ խորհուրդներին.

1. Հրաժարվեք սեզոնին Վաղ առավոտյան լողանալու ու գլխաբաց դուրս գալու լոթիանա սովորույթից:

2. Հրաժարվեք թելով ներքնազգեստի վրա կիսամուշտակ հագնել — պտտելու պրակտիկայից: Էականը չմրսելն է. ոչ Տեղյակ չի լինում տակից բիքինի եք հագել, թե նանի անդրավարտիք:

3. Զերծ մնացեք անկապ խմելու ու անծանոթ կանանց հետ այստեղ — այնտեղ գիրշերն անցկացնելու հեռանկարից: Եթե թոքաբորբով պրծնեք, լավ է…

4. Հրաժարվեք Ցուրտ եղանակին մեքենա վարելու ընթացքում ապակին իջեցրած, կուռը հանած սիգարեթ ծխելու սովորույթից:

5. Հնարավորինս շատ տաք թեյ խմեք. ալկոհոլը միշտ չէ, որ բալասան է:

6. Եթե փոքր-ինչ քրտնել եք, ապա միանգամայն փոխեք շորերը. մի ասեք — ,,ոչինչ կդիմանամ,, — Զոյա Կոսմոդեմյանսկայանը չեք:

7. Նասկիները շուտ-շուտ փոխեք. հներն ընդհանուր զամբյուղի մեջ մի նետեք, որ տանեցիները այդ նասկիների հոտից չխենթանան:

8. Եվ այլն: