Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային … ՀՀ փոխվարչապետ

731

Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում. ՀՀ փոխվարչապետ

Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաեւ հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը:

Այս մասին քիչ առաջ խորհրդարանում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից»,- ասաց պարետն ու նշեց՝ պարտադիր չէ, որ դիմակները լինեն եռաշերտ, դրանք կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ:

Նշենք, որ ԱԺ հատուկ նիստում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը: