ԱՄՆ-ում սոցիալական աջակցություն ստանում են բոլորը անխտիր․ սա էր առաջարկում նաև Էդմոն Մարուքյանը

156

Ամերիկաբնակ հայտնի հաղորդավար Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«God bless America!
Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչերի 80%-ն արդեն ստացել են պետական աջակցության գումարները: Մնացած 20%-ը կստանան այն մոտ օրերս:

Ի դեպ վճարվում են բոլորը, անկախ նրանից թոշակառու են, թե աշխատող, քաղաքացի են, թե գրին քարտով…
Միայն չեն վճարվել նրանք, ովքեր շատ հարուստ են կամ որևէ մեկի խնամառուն են:
Սա բնակչության աջակցության բազում ծրագրերից ընդհամենը մեկն է:

ՀԳ- Ի դեպ Edmon Marukyan -ը ՀՀ-ում պետական աջակցության հենց այս մոդելն էր առաջարկում… Բնականաբար ոչ $1200, այլ Հայաստանի ՀՆԱ- ին գյորա գումար, կարծեմ ամեն մեկին՝ 100 հազար դրամ:
Իսկ թե ինչ եղավ նրա հետ այս առաջարկը ներկայացնելուց ու այն պաշտպանելուց հետո՝ բոլորին է հայտնի: )))»։