Ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը

240

Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ:

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը:

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով:

Ս․Ալեքսանյանը Սիսում բիզնես գործունեությունը ծավալել է դեռեւս 2004թ.-ից: Հողի վարձակալության պայմանագիրը կնքվել է Ս. Ալեքսանյանի մոր՝ Աստղիկ Ղազարյանի անունով, 24 տարի ժամկետով։

Հետաքննության մանրամասները կարդացեք այստեղ:

Տեսանյութը ստորև