Տեսնես՝ էն կանայք ու աղջիկները, ովքեր չգիտեն, թե իրենց գոտկատեղից ներքև քանի անցք կա, ու որն ինչի համար ա դե՞մ են սեռական կրթությանը. Լյուսի Քոչարյան

514

Տեսնես՝ էն կանայք ու աղջիկները,
• ովքեր չգիտեն, թե իրենց գոտկատեղից ներքև քանի անցք կա, ու որն ինչի համար ա,
• ովքեր չեն տարբերում մենստրուալ ցիկլն արյունարտադրությունից,
• ովքեր տեղյակ չեն, որ անալ/օրալ սեքսից ու պորտից հղիանալ հնարավոր չի,
• ովքեր չգիտեն, որ մաստուրբացիայից ողնուղեղ կամ արգանդ չի չորանում, ու այն մեծ մեղք չի,
• ովքեր, ասենք, եքա 28տարեկան են, բայց գինեկոլոգի աթոռը 1 մետրից տեսած չկան ու վրան էլ նստած չկան, էլ չեմ ասում, որ պապ. տեստ հանձնած չկան,
• ովքեր չգիտեն, որ կուսաթաղանթի պատռվելիս կարող ա ոչ մի կաթիլ արյուն չգալ,
• ովքեր 20 տարեկանում առաջին իսկ սեքսից սկսած բիսեքսուալ ֆանտազիաներ ունեն, բայց տառապելով ու տվայտվելով դրանք հասցնում են մինչեւ խոր 35 տարեկան, որովհետև դա էլ ա մեծ «մեղք ու շեղում», հետո փորձում են ու հասկանում, որ կարելի էր սկզբից էլ անել ու էդքան չքրքրվել,
• ովքեր տարիներով անպտղությունից են բուժվում, իսկ իրենց ամուսինը նույնիսկ սերմը ստուգելու չի գնում..
..աաաաայ էս բոլոր կանայք ու աղջիկներն էլ ե՞ն դեմ սեռական կրթությանը։

Հա,մեկ էլ բանը.. հետաքրքիր ա ըըը.. էն տղամարդիկ,
• ովքեր իրենց շագանակագեղձի տեղը չգիտեն ու վահանագեղձի հետ են շփոթում,
• ովքեր 36-րդ անգամ են քլամիդիա բուժում, բայց ամեն անգամ ասում են՝ «ախպեր հո ես հիվա՞նդ չեմ, որ ռեզին հագնեմ»,
• ում սեքսը 18 տարի շարունակ տևում ա 40 վայրկյան, ու կինը նևրոզով ա ապրում էդ հողի վրա, բայց իր վեջը չի, ինքը չգիտի, որ դա ըըը նու խնդիր ա կակբի,
• ովքեր 16,5 տարեկանից զառանցում են կունիլինգուս անելու ցանկությամբ, բայց «ախպեր հոպ հըլը ես հո **ող չեմ», բայց ֆեյք էջով փող են առաջարկում անծանոթ աղջիկներին՝ մենակ թե թողնեն կունի անել,
• ովքեր երազում են, որ իրենց կինն իրենց հետ օրալ սեքսով զբաղվի, բայց «արա ախպեր դրա համար հատուկ կանայք կան՝ փողը տալիս ես՝ անում են», հո չեմ ստորացնի կնգաս,
• ովքեր աղջկա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելով ու համոզելով պահպանակ չեն գործածում ու հղիանալու դեպքում նույնիսկ աբորտի գումարը չեն տալիս էդ աղջկան..
..աաաայ էդ տղամարդիկ էլ ե՞ն դեմ սեռական կրթությանը։

Ինչ-որ բան ինձ հուշում ա, որ այ հենց էս տղամարդիկ ու կանայք են դեմ։

Հարգելի «այ հենց էս» տղամարդիկ ու կանայք, ձեր երեխաներին առաջին հերթին ա պետք տարիքին համապատասխան սեռական կրթություն ու դաստիարակություն, որ հետո մեծանան ու ձեզ պես դալբ…… էէէէէէ տգետ չդառնան:)

Ու էս գրածս չի նշանակում, որ վերը նշված կետերը պետք ա ասվի ու պատվի երեխաներին։
Չէ, հարգելի դալբ…. էէէէէ տգետ մեծահասակ տղամարդիկ և կանայք։
Սեռական կրթությունն ու դաստիարակությունը ոչ թե էս կետերը երեխային ու դեռահասին բառացի պատմելն ա, այլ տարիքին ու հասունությանը համապատասխան էնպես կրթելն ու դաստիարակելը, որ չափահասության շեմին ապահովված լինեն գիտելիքով ու սովորելու հասկացողությամբ։ Ընկալունակ ու իրազեկված լինեն։ Ոչ թե ձեզ պես դալբ….էէէէ տգետ։