Դավաճանը պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ ԱԱԾ, որտե՞ղ ես…

490

«ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Չէի տեսել։ Քիչ առաջ աչքովս ընկավ մարուքյանէդմոնդի «ելույթը»։ Առաջին հարցը, որ ծագեց «ելույթը» մինչև վերջ մի կերպ լսելուց հետո, հետևյալն էր` սա պատգամավո՞ր է, թե քուչի շարքային խուլիգան, որ լկտիացել է ամենաթողությունից ու անպատժելիությունից։ Ցավալի է, դժբախտություն է, որ մարդիկ ձայն են տվել և կիրթ հագուկապով փաթեթավորված այս խուլիգանը հայտնվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում։

Նայում ես այս արարածի դեմքի միմիկային, ձեռքերի ու գլուխ հիշեցնող մարմնամասի շարժումներին և աչքիդ է գալիս կրիմինալի մասին պատմող ֆիլմերից հայտնի «շեստյորկայի» կերպարը, որ քծնելով ծառայում է «պախանին» և սպասում միայն նրա «ֆաս» հրահանգին։ Սրա կերպարը նույնիսկ երեխաներին է հայտնի։ Հիշեք շակալ Թամբաքիին «Մաուգլի» մուլտֆիլմից, որ միշտ քծնում ու սադրում էր Շերխանին։

Մեր երկիրը, մեր պետությունը գտնվում է պատերազմական դրությունում, ինչքան էլ ասենք, որ պատերազմն ավարտվել է և մենք հաղթել ենք։ Շարունակվում է հիբրիդային պատերազմը և այն, ինչ անում է մարուքյանը, այդ պատերազմի բաղադրիչներից է և «լուսավոր» էդմոնը, իր քայքայիչ ու սադրիչ գործունեությամբ, կռվում է թշնամու կողմում` ի վնաս մեզ ու մեր պետության։ Այստեղ է, որ պիտի գործեն պատերազմական ժամանակի օրենքները` դավաճանը պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ ԱԱԾ, որտե՞ղ ես…»։