ԼԱՎ ԼՈՒՐ։Հուլիսի 4-ից մի շարք չվերթները կվերականգնվեն ․․․չվերթները ստորև․․․

1469

panarmenian.net-ի հաղորդմամբ՝ Ryanair ավիաընկերությունը հուլիսից, թռիչքային սահմանափակումներից և օդանավակայաններում անվտանգության միջոցառումներից հետո, պլանավորում է վերականգնել թռիչքների 40%-ը, այդ թվում՝ դեպի Հայաստան, հայտնել են ավիաընկերությունից։

Ըստ Ryanair-ի՝ պատրաստվում են իրականացնել օրական պլանավորվող մոտ 1000 չվերթ՝ վերականգնելով թռիչքային ակտիվության 90%-ը։

Ընկերության կայքի տվյալների համաձայն՝ ՀՀ մայրաքաղաք Երևանից Միլան, Հռոմ, Բեռլին, Պաֆոս և Սալոնիկ, իսկ Գյումրիից՝ Աթենք և Մեմինգեն (Գերմանիա) ուղղություններով չվերթները կվերականգնվեն հուլիսի 4-ից։ Սակայն, գրեթե ոչ մի թռիչք նախատեսված չէ օգոստոսին և դրանից հետո։

Ընկերությունը թռիչքների վերսկսման մտադրության մասին հայտարարելուց զատ նաև անվտանգության կանոնների մասին հոլովակ է պատրաստել, որտեղ ներկայացվում են կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ տարբերակներ։