Մեզ ստիպեցին ինքնամեկուսանալ ու հիմա ասում են՝ աշխատավարձը պետք է ստանանք անաշխատունակության թերթիկով.բժիշկների բողոքի ակցիան

445

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում։

Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար, հայտնում է Tert.am-ը։