Առևանգել էր սիրելի աղջկան.մանրամասներ Արմավիրի սպանությունից

417

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանությունից: Նշենք, որ սպանվել էր «Սովռանո ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանը, որի սպանության կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ 45-ամյա Արման Գրիգորյան, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Իսկ ինչի համար է նա սպանել «Սովռանո ՍՊԸ-ի մենեջեր Ա. Բադոյանին: Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն տարիներ առաջ Արման Գրիգորյանը առեւանգել է Ա. Բադոյանի սիրելի աղջկան, որի հետ Բադոյանը նշանված է եղել:

Այս արարքի համար Արման Գրիգորյանը ենթարկվել է քրեական պատասխանմատվության եւ ազատազրկման դատապարտվել: Եվ ահա տարիներ անց բանտից դուս գալուց հետո գնացել է Ա. Բադոյանի բնակության վայր եւ հաշվեհարդար տեսել նրա հետ ու սպանել նրան:

Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ իրավապահների բացատրել է, որ այսքան տարիներ անց չի ներել Ա. Բադոյանին, որ նա նշանված է եղել մի աղջկա հետ, որին սիրել է նաեւ ինքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում