7 ձի՝ Դավթաշենի կենտրոնում իրենց համար զբոսնում, հանգստանում, խոտ էին ուտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

253

7 ձի՝ Դավթաշենի կենտրոնում իրենց համար զբոսնում, հանգստանում, խոտ էին ուտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձիերի տեսանյութն արագ տարածվել է համացանցում՝ բարձրացնելով օգտատերերի տրամադրությունն ու բազմաթիվ զվարճալի մեկնաբանությունների առիթ տալով։

«Քուռկիկ Ջալալիի թոռնե՞րն են»,-հարցրել է օգտատերերից մեկը։

«Հեսա հովազն էլ Ենոքավանից կիջնի»,- գրել է մեկ ուրիշը, մյուսն էլ ավելացրել է.

«Մնաց դելֆինները վերադառնան Թոխմախ գյոլ»։

Նշենք, որ ձիերն այնքան խաղաղ ու հանգիստ են իրենց համար հանգստանում քաղաքում, որ չեն էլ տեղաշարժվում, երբ Սերգեյ Սարգսյանը հեռախոսը ձեռքին խոսելով նրանց է մոտենում։ Ավելին` ձիերից մեկը նույնիսկ շատ հանգիստ ուղիղ ֆոտոխցիկին է նայում ու «ֆոտոգենիկ» դիրք ընդունում։

armeniasputnik