ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս աղջիկների «հակակորոնավիրուսային» միջոցառումը՝ Հաղթանակի օրվա առթիվ

502

Հաղթանակի օրվա նախօրեին, Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող տներից մեկի տանիքում, տեղի է ունեցել կին մոդելների խորովածի երեկույթ: Դրա առանձնահատկությունը ոչ միայն այն էր, որ այն անցնում էր ինքնամեկուսացման ռեժիմի և հրդեհային անվտանգության պահանջների խախտմամբ, այլև մասնակիցների արտաքին տեսքով․ աղջիկները բացառապես ներքնազգեստներով էին:

Կադրերում երևում է, որ աղջիկները խորոված են պատրաստում, զվարճանում, գնդակ են խաղում և տեսախցիկի առջև շնորհավորում մայիսի 9-ը:

«Սա իրադարձություն էր նախևառաջ մայիսի 9-ի առթիվ: Երկրորդ իրադարձությունը ներքնազգեստի ապրանքանիշի գովազդն էր», – խոստովանել է երեկույթի մասնակից աղջիկներից մեկը: