ՏԱՐԱԾԵԼԸ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է։Այս հայ մեծահոգի երիտասարդն իր միջոցներով օրական աջակցում է 50 սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 120․000 հազար դրամ գումարի․․․․

479

Օրական 100-ից ավելի նամակներ, մինչեւ 120 հազար դրամ գումարի աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին։ Արտակարգ դրության հաստատման առաջին օրից, մինչ այսօր Հովիկ Հունանյանը իր ընտանիքի միջոցներով փորձում է օգնել այն քաղաքացիներին, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում։

Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում որոշ լուսանկարներ է հրապարակում, բայց ոչ նրա համար, որ բարեգարծությունը գովազդի, այլ, ակնկալիքով, որ միացողներ կլինեն։ Միասին ավելի շատ ընտանիքների ու կառույցների կկարողանան օգնել։

Հարցազրույցներից մեկում Հունանյանը նշեց, որ այս ընթացքում իր հնարավորության շրջանակներում աջակցություն է ցուցաբերել նաև «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին, Շտապօգնության ծառայությունը եւ այլ կառույցերի։
«Փորձում ենք ամեն օր գոնե 50-60 հոգու օգնել։

Նամակներ ենք ստանում տարբեր քաղաքացիներից, հատկապես հարկադիր պարապուրդում գտնվող ընտանիքներից, ովքեր ունեն սնունդի, դեղորայքի, հագուստի կարիք»,- ասաց Հունանյանը։ Նա նշեց, որ բոլոր դիմումներին ընթացք են տալիս։

Հովիկ Հունանյանը տեղեկացրեց, որ մինչ արտակարգ դրության ավարտը կշարունակի օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին։ Իր այս քայլով փորձում է ցույց տալ, որ հասարակությունը միայնակ չէ, բայց եւ կոչ է անում բոլոր այն անհատներին, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ միանալ իր ընտանիքին եւ շարունակել տրամադրել աջակցություն։

Հարգելի բարերարներ, եթե մի քիչ հնարավորություն ունեք օգնելու ապա դուք էլ միացեք այս բարեգործական արշավին և դուք էլ աջակցեք մարդկանց, որ կարողանան դուրս գան այս անելանելի վիճակից։ Այս պահի դրությամբ կան մարդիկ, որ լուրջ աջակցության կարիք ունեն։

Աջակցելու համար խնդրում եք կոնտակտային տվյալները թողնել մեր ֆեյսբուքյան էջում։

Նյութը պատրաստեց և հրապարակման ներկայացրեց՝ yerevanblog.am