Վարդենիսում COVID-19-ով հիվանդացած ու առողջացած անձը բանաստեղծություն է նվիրել բուժաշխատողներին

453

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կորոնավիրուսով հիվանդացած ու առողջացած անձը, որը բուժաշխատող է, բանաստեղծություն է նվիրել իր գործընկերներին:

Դժվարին է միշտ եղել ձեր ուղին,
Ախր ինքներդ չեք վազել հեշտին

Եվ ձեր մասնագիտական, զառիվեր ճամփին Դուք մաքառել եք ու հաղթել կրկին:

Սիրում եմ ես ձեր աննկուն ոգին Եվ ձեր հուսադրող հայացքը այդ պարզ

Կյանքի ու մահու մարտերից հետո:

Մահվան բոցերը` հիվանդից ելնող

Փորձել են ձեր նուրբ ու փխրուն սրտում Անտարբերության ժայռերը դնել:

Բայց բժշկելը էությունն է ձեր, Կոչումն է ձեր մեծ` տրված վերևից, Լույսերի Հորից,

Ու կմնաք միշտ այդպես Ուշադիր, սիրով, բարի, կարեկից:

Ես գիտեմ վստահ ու չեմ կասկածում,

Որ այս օրերն էլ կուգան ու կերթան,

Որ այս անգամ էլ, այս անտես մարտում Դուք չեք հանձնվի ու չեք երերա:

ԴՈւՔ ՉԵՔ ՀԱՆՁՆՎՒ Ու ՉԵՔ ԵՐԵՐԱ…

(COVID-19 հիվանդությամբ տառապած բժշկուհի Լիլիթ)