Սեփական երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդու ընտանեկան լուսանկարները

4408

Սեփական երեխաներին պատուհանից նետած ու ինքնասպան եղած 40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչում էին, և հարևաններից ոչ ոք որևէ բացասական բան նրա մասին չէր խոսում։

Հարևանները միաբերան պնդում էին, որ նա նորմալ, ադեկվատ, կիրթ մարդ է եղել, մի շրջան զինվորական է աշխատել։ Շատ դրակա, կիրթ էին բնութագրում նաև կնոջն ու երկու երեխաներին։

Հիշեցնենք՝ երեկ՝ 08:45-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ:

Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին երեխաների հայրն է եղել՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 և 5 տարեկան էին: Փաստի առթիվ Երևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նյութի աղբյուր՝ medianews.site