«Միշիկ, մշտապես հիշի՝ ագահությունը լավ բան չի, այդ 500.000 դոլարը վաստակվել էր քրտինքով, իսկ քրտինքով վաստակածը․․․». Մանվել Տեր-Առաքելյան

158

Գործարար Մանվել Տեր-Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք, 10 միլիոնանոց հայ ազգի անեծքի տակ եք, իսկ այն 80 անձի սատարումը, որ ունեք, դա էլ գնված է:

Հայ ազգի թիվ-1 թալանչին, թիվ-1 ստախոսը փորձում է քողարկվել և ազնիվ ձևանալ:

Հարգելի ստախոս, սուտ հայրենասեր, հուսով եմ՝ չես մոռացել, այն, որ կնոջդ հայրիկի աջակցությամբ 500.000 դոլարանոց սրճարանս ձեռքիցս խլեցիք: Հուսով եմ՝ չես ժխտի այն, որ անձամբ դու, քո աշխատասենյակում, երբ դեռ կնոջդ հայրիկի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի տեղակալն էիր, ինձ բաց տեքստով հայտարարեցիր՝ «Օդեոն» սրճարանը խանգարում է քո «Ջազվե» սրճարանին և այն պետք է գոյազրկվի, և կնոջդ հայրիկը մեկ գրչի հարվածով զրկեց ինձ, զրկեց ինձ իմ օրինական բանկային փոխանցումով գնած իմ սրճարանի հետագա շահագործումից:

Ինչու եմ շեշտում բանկային փոխանցումով ձեռք բերած 500.000 դոլար, քանզի այդ փասթաթղթերը, տրված HSBC բանկի կողմից, ամբողջությամբ պահպանվում են մինչ օրս: Չբավարարվելով ձեռք բերածից, ձեր, միլիարդատեր շոֆեռ-գեներալ Վաչիկին էլ ֆաս տվեցիք «Հին Էրիվանի» վրա, որ տեսաք «Օդեոնը» մարսեցիք, հետո փորձեցիք «Հին Էրիվանը» խլել:

Միշիկ, մշտապես հիշի՝ ագահությունը լավ բան չի, այդ 500.000 դոլարը վաստակվել էր քրտինքով, իսկ քրտինքով վաստակածը խլման ենթակա չի, դա Աստծո կողմից չի ընդունվում, իսկ դուք խլեցիք ուրիշի վաստակածը՝ Աստված վկա, վստահ եղեք՝ արժանանալու եք Աստծո դատաստանին: Անհերքելի փաստ է: Մինչ օրս, ինչպես արդեն համոզվեցիք, անպաժելիություն չկա, ուշ թե շուտ պատասխան եք տալու Բարձյալի մոտ:

Ես մերժում եմ ձեզ, մերժում եմ ձեր իշխանությանը, հերիք է որքան ծծեցիք այս ժողովրդի արյունը, հերիք է հայ ազգը և մասնավորապես բիզնես-շրջանակը շրջափակված լինի ձեր տեսակով, հերիք է որքան զրկանքներ տեսանք ձեր նման պսեվդո իշխանիկներից:

Հ. Գ. Որտեղ եք տեսել՝ աղքատ երկրի ղեկավարի անգամ շոֆեռը միլիարդատեր-գեներալ լինի:

Հարց` կներեք, իսկ ձեր տան էլեկտրիկն ի՞նչ կոչում ունի: Կարծում եմ՝ գեներալի սիմուս չէ… Դուք մանր-մունր կոչումներ հո չե՞ք տալու ձեր սպասավորներին: Մերժվածներ՝ այ սա է ձեր պսեվդո հայրենասիրությունը»: