«Շնչահեղձ ես լինում ու օրերով չես քնում․ Covid-ով վարակված հայը կիսվում է զգացումներով

403

«Էն, որ ասում եք՝ ձեր ծանոթների մեջ կա՞ հիվանդացող։ Սա իմ ծանոթն է գրել։ Անունը չեմ գրի։ Բայց շատ վախենալու բաներ պատմեց։ Առողջ եղեք։ Եվ լուրջ վերաբերվեք իրավիճակին։

«Covid-ը, որ ում շունն ա, գիտե՞ք՝ ո՞նց ա լինում։ Հիմա պատմեմ, կարող ա գոնե մի քիչ զգոնություն արթնանա․․․

Շնչահեղձ ես լինում ու օրերով չես քնում, որովհետև վախենում ես խեղդվելուց, մի դիրքում ես անընդհատ, որովհետև կրկին խեղդվում ես ու օդ չունես շնչելու․․․ Օրվա ամենաերջանիկ կես ժամը նեբուլայզերի ինգալյացիայից հետո հանգիստ շնչելն ա․․․ Ավելին՝ ուղեղդ անկարողա որևէ բան ընկալել։

Covid-ն ա, որ չի հարցնում քեզ՝ թոքերդ վնասելո՞ւ է, թե՞ բրոնխներովդ ա բավարարվելու, ու հավատացեք՝ դա ամենևին կապ չունի՝ դու առողջ ապրելակերպով ես ապրում, սպորտով ես զբաղվում, թե քանի կգ քաշ ունես, բացարձակ։ Աստված չանի, եթե հանկարծ թոքերի ու շնչառական համակարգի օնկոգեն կա գեներում, քաշված եք ամբողջ կյանքում։

Դու մենակ ես, բացարձակ մենակ ու անկարող անգամ էլեմենտար գործողություններ կատարել։ Միակ երազանքը քայլել սովորելն է, բայց անգամ եթե հետո քայլել սովորեք, հավատացեք՝ բարձրակրունկների վրա շուտ չեք կանգնելու․․․

«Սկաֆանդրներով» բժիշկները, ում դեմքերն էդպես էլ չես տեսնում, բայց սիլուետով ես հասկանում՝ ով ով էր, քո միակ շրջապատն են․․․ Այ էստեղ ստոպ․ կյանքում չէի մտածի, որ մարդկային էսքան բան կա մեր աշխարհում, երբ խեղճ բժշկուհու ուրախությանը չափ ու սահման չկա, երբ վազելով գալիս ա քո մոտ ու ասում, որ քո թոքերը վնասված չեն, КТ-ն մաքուր է։ Խեղճը երևի վերջին ամսվա ընթացքում քչերին էր տենց բան ասել կամ էլ չէր ասել ընդհանրապես։

Հայու գենի մեջ շատ տարածված է տրոմբոզի նկատմամբ հակումը․ եթե հանկարծ ձեր գենի մեջ դա կա, մի այլ կարգի քաշված եք։

Դե լավ, շատ չվախենաք, լավ բաներ էլ կա Covid-ի մեջ, օրինակ՝ 22-24 օր, որ անշարժ, անգիտակից խեղդվում ես, վերաիմաստավորում ես ամեն ինչ, ներում ես ու ներողություն խնդրում, կարմադ մաքրում ես, ամեն մանրուք գլուխդ ա գալիս, հասկանում ես քո սխալները, վերլուծում ես, հետո, երբ կյանքի ես գալիս, այլ նպատակներ, ձգտումներ են արթնանում կյանքում, ամեն ինչ այլ անկյան տակ է, անաղմուկ ու ներդաշնակ, նոր արժեհամակարգով։

Մեկ էլ լավն էն ա, որ կարող ես օգնել մարդկանց, քո արյան պլազման կյանքեր ա փրկում։

Հա, ու մեկ էլ ռուսական բժշկությանը բան ասողին սեփական ձեռքերովս եմ պատրաստ խեղդել՝ անկախ նրանից, որ ահավոր բարիացել եմ։)))))

Ժողովուրդ, հավեսով ֆռֆռացեք, մեկ ա, բոլորս պետք ա հիվանդանանք էս անտերով, բան չեմ ասում, բայց լավ մտածեք՝ ուզո՞ւմ եք էս ամեն ինչի միջով անցնել, թե՞ ոչ… Հա, սա թեթև ֆորման է, ու ես շապիկով եմ ծնվել, որովհետև կողքիս բժիշկներ էին, որ առաջին իսկ օրվանից ինձ խեղդեցին դեղերով, ու մենք հասանք նրան, որ պնևմանիա ասածը մեզանից հեռու փախավ։ Կլինե՞ն արդյոք այդ կարգի հասկացող բժիշկներ ձեր շրջապատում՝ չգիտեմ, բայց Աստված տա՝ լինեն»։