Վանեցյանի հետ լայն ժպիտով հանդիպած զրուցած խմբագրուհիները չե՞ն կարողացել զանգել

305

cover

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում գրել է.

Իսկ հիմա լուրջ’ Արթուր Վանեցյանը որևէ մեկնաբանություն տվել է երեկվա տեսանյութում իր’ պաշտոնեական լիազորությունների գերազանցման մասին հայտարարություններին? Հարցը այն չէ, թե հավատում ենք պատմած վերսիային։ Անցած 2 տարում Վանեցյանի ու Մինասյանի գործունեությունը խորունկ ճանաչելը նրանց հավատալու տեղ չի թողել։ Բայց մինչև կառավարությունից ու վարչապետից պարզաբանումներ լսելը նրանք դուետով պարտավոր են ամբողջացնել իրենց վերսիան’ հաստատելով կամ հերքելով այն։ Դրանից հետո կառավարության պարզաբանումներն անխուսափելի կլինեն։ Վանեցյանի հետ լայն ժպիտով հանդիպած զրուցած խմբագրուհիները չեն կարողացել զանգել?