ՇՏԱՊ․Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը․ԿԻՍՎԵՔ և ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ԲՈԼՈՐԻՆ

2903

Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները:

Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: