Սիլվի Բարկովան Եւ «Մերժվածը» Սերիալի Աստղերը` Բոլիվուդյան Նոր Նախագծում

502

Սիլվի Բարկովան Եւ «Մերժվածը» Սերիալի Աստղերը` Բոլիվուդյան Նոր Նախագծում
2 апреля, 2020CivilComment(0)
Դերասանուհի Սիլվի Բարկովան, որն ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում, այնտեղի հայտնի հեռուստասերիալներից մեկում նկարահանվելու առաջարկ է ստացել: Դերասանուհին արդեն վարժ տիրապետում է հնդկերենին, ինչն էլ օգնել է, որ միանգամից ընտրվի գլխավոր դերերից մեկի համար:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սիլվին նշեց, որ իր խաղընկերները լինելու են «Մերժվածը» սերիալի աստղեր Թինա Դատան եւ Նանդիշ Սանդուն:

«Առայժմ չեմ կարող նշել, թե ինչ է այն կոչվելու, քանի որ նախագծի աշխատանքները դադարեցվել են՝ ելնելով ստեղծված իրավիճակից, եւ դեռեւս պարզ չէ, երբ կվերսկսենք»,-նշել է դերասանուհին` վստահություն հայտնելով, որ հեռուստաերիալը կցուցադրվի նաեւ Հայաստանում:

NEWS.am STYLE-ն ու Սիլվի Բարկովան շնորհավորում են բոլորիդ Ապրիլի 1-ը: Մաղթում ենք, որ, նույնիսկ, ամենադժվար օրերին ժպիտը չլքի ձեզ, քանի որ այն երկարացնում է կյանքը: Առողջություն եւ ծիծաղի շատ առիթներ…

Իսկ լուրն ապրիլմեկյան կատակ էր մեր եւ Սիլվիի կողմից:

Լուսանկարները՝ դերասանների ինստագրամյան էջերից

աղբյուր՝ civilnews.ru