2 ամսական երեխան վարակված է կորնավիրուսով. ծնողները հաստատում են, իսկ նախարարությունը՝ լռում

88

Երկու օր առաջ «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական երեխան և մայրը: Երկուսի մոտ էլ ախտորոշվել է կորոնավիրուս: MedMedia-ն զրուցել է երեխայի ծնողների հետ: Հայրը, MedMedia-ի հետ զրույցում հայտնեց, որ կինն էլ երեխան, էլ վարակված են կորոնավիրուսով: Մայրն էլ հայտնեց, որ ինքն էլ երեխան, էլ լավ են զգում իրենց: Երեխան կաթիլային է ստանում, իսկ համար բժշկական ցուցումներ դեռ չկան:

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը հերքել էր դեպքը ասելով, որ նման հաստատված դեպք չկա, սակայն ըստ երեխայի մոր, դեպքը հաստատվել էր արդեն իսկ նախորդ օրը:

Այս հարցերի պատասխանը ստանալու համար MedMedia-ն կապ հաստատեց ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբխանյանի հետ, ով ասաց, որ նման տեղեկատվություն չունեն, իրենց ոչինչ չեն ասել, եթե լինի կհրապարակեն:

MedMedia-ն գիտակցում է, որ այն կարող է խնդիրներ առաջացնել կայքի խմբագրության համար, հնարավոր է պահանջեն, որ հոդվածը հեռացվի, սակայն լինելով առողջապահական լրատվական կայք, հավատարիմ մնալով բնակչության առողջության բարելավման մեր սկզբունքին, խմբագրությունը հրապարակում է նյութը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում հրապարակել փաստական տվյալներ ևս:

Ցանկանում ենք այս դեպքի հրապարակմամբ կոչ անել քաղաքացիներին ավելի ուշադիր լինել երեխաների նկատմամբ:

http://azatnewstv.am