ՏԵՍԱՆՅՈՒԹ․․Ալժիրում տղամարդը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել եւ մակագրել, որ եթե 1000 լայք չհավաքի, «երեխային ցած ․․․»

582

Ֆեյսբուքում լայք հավաքելու մոլուցքը մարդկանց ինչի ասես չի դրդում։

Ալժիրում տղամարդը Ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել եւ մակագրել, որ եթե 1000 լայք չհավաքի, «երեխային ցած կգցի»։ Նշենք, որ տղամարդը երեխային 15 հարկանի շենքի պատշգամբից հանել էր և լուսանկարել։

Լուսանկարը սոցիալական ցանցերում բուռն քննարկման է ենթարկվել։ Օգտատերերը պահանջել են, որպեսզի տղամարդուն ձերբակալեն, քանի որ նրա արարքը երեխաների իրավունքների շահագործում է։

Գործը հասել է դատարան, եւ արդյունքում Ալժիրի դատարանը 2 տարվա ազատազրկման է ենթարկել տղամարդուն։ Վերջինը, ով ներկայացել է երեխայի բարեկամ, չի ընդունել իր մեղքը ու հայտարարել է, որ լուսանկարը փոփոխված է։ Նա ասել է, որ պատշգամբում կային պաշտպանիչ խոչընդոտներ, որոնք պարզապես հեռացված են լուսանկարից։

Երեխայի հայրը եւս դատարանում հայտարարել է, որ տղամարդը պարզապես խաղացել է երեխայի հետ եւ պետք չէ նրան պատժել, սակայն դատարանը մերժել է նրա խնդրանքը և տղամարդուն դատապարտել 2 տարվա ազատազրկման։