Այս փոքրիկն առաջին անգամ լսեց մոր ձայնը, միայն տեսնեք, թե ինչպես արձագանքեց, ես չկարողացա զսպել արցունքներս

492

Մեզանից յուրաքանչյուրն, ով աշխարհ է գալիս նորմալ տեսողությամբ, լսողությամբ, չի պատկերացնում ինչպես է մեր բախտը բերել։ Մենք չենք էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել առանց տեսնելու կամ լսելու։

Մինչդեռ շատերն են ծնվում՝ զրկված արևի լույսը տեսնելու կամ  մտերիմների ձայնը լսելու հնարավորությունից։

Այս փոքրիկը լույս աշխարհ եկավ  լսողությունից զրկված։ Նա ոչինչ չէր լսում։  Նրան վիճակված չէր ծննդյան առաջին իսկ օրվանից  լսել մայրիկի անուշ ձայնը, քնել քնքուշ օրորոցայինի հնչյունների ներքո։

Բարեբախտաբար  ժամանակակից աշխարհում գոյություն ունեն սարքեր, որոնք օգնում են մարդուն լսել։

Այս փոքրիկի ականջին դրեցին լսողական սարք։ Ծնողները որոշեցին  տեսագրել այդ ճակատագրական պահը, երբ փոքրիկն առաջին անգամ ձայներ կլսի։ Մայրիկը նրան վերցրեց ձեռքերին և ասաց․ «Ողջույն»։

Ահա տեսեք փոքրիկի արձագանքը։  Նա առաջին անգամ լսում է մայրիկի ձայնը։ Որքան հույզ ու զգացմունք  կա այդ փոքրիկի դեմքին, ինչպես է փոթորկվում նրա հոգին։

Մանրամասները տեսանյութում