Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին

205

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառումը, որտեղ «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ է հայտարարվել և կոչ արել մասնակցել մրցույթին։

««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»,-նշել է նա:
Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել է «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր է ստեղծել․

  • «Այո»-ի լոգոԲաների, սքրոլերի դիզայն
  • Ֆլայերների դիզայն
  • Facebook-ի համար նախատեսված cover նկար
  • Facebook-ի համար նախատեսված profile նկար
  • Facebook-ի համար նախատեսված շրջանակ

Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցնողը կստանա 3 միլիոն դրամ, 2-րդ տեղը՝ 2 միլիոն դրամ, 3-րդ տեղը՝ 1 միլիոն դրամ։