Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը պատասխանատվության է ենթարկվել

687

Հ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել:

«ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Իսկ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն»,- ասված է Ոստիկանության տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառումը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու: