«Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն». վարչապետ՝ Փաիշնյան

2887

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս։

– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։

– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։

– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։

— Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։

– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։

– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։

– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։

Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին,

որոնք ձեզնից առաջ են եղել։

Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23: