«Ուզում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք». Հարություն Մովսիսյան

1106

Սիրված դերասան Հարություն Մովսիսյանն անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրավիճակին և հասարակության որոշ շրջաններում ձևավորված դժգոհության ալիքին, նշել է. «Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան…Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա: Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք…Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»: Նա նաև նշել է, որ  ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի…

Անդրադառնալով նախորդ իշխանություններին նա ասել է. որ  նրանք ժողովրդի մեջ լավ տպավորություն չեն թողել, իսկ Փաշինյանի հետևում կանգնած է ողջ հայ ազգը:

Սիրված դերասանը կարևորում է ընդդիմության դերը, ընդդիմադիր գործիչներին համեմատելով թատերագետների հետ. «Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»: Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը. «Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»:

Նա նաև ցանկություն հայտնեց, որ Հայաստանում գա մի օր, երբ մարդիկ քաղաքականությունից չխոսեն և․․․«Ուզում եմ ամեն մեկս սուսուփուս մեր գործն անենք»: