Հարցում․Ամանորյա տոներին կդիտեի՞ք «Մեր բակ» ֆիլմը

1201

«Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։

Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։

Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն՝ նույնիսկ լարված են, բայց երբ օտար մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում՝ բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն ու հարևանաբար պաշտպանում իրար՝ ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին ու ավանդույթները։