Վարորդների հնարամտությունը՝ ընդդեմ բալային համակարգի

1827

Հաճախ համացանցում հանդիպում ենք տեսանյութերի, որտեղ ներկայացվում են տարբեր երկրներում վարորդների մասնակցությամբ զվարճալի իրավիճակներ։

Տեսանյութերի հերոսների համար գուցե իսկապես անհաջող եւ տհաճ իրավիճակներ են, բայց օգտատերերիս դրանք բավականին ծիծաղելի են թվում։ Պարզվում է մեր հայ վարորդները ևս հաճախ են զավեշտալի իրավիճակներում հայտնվում, իսկ շատերի հնարամտությունն ուղղակի զարմացնում է։

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի հետ  «Ռադիոլուրն»  ամփոփել է տարին  և առանձնացրել  այդ իրավիճակներից մի քանիսը։

Ճանապարհային երթևեկության կարգավորման բալային համակարգի ներդրումն իսկապես շրջադարձային նշանակություն կարող է ունենալ։ Արդեն մի քանի ժամից օրենքն ուժի մեջ է մտնելու։

Եթե մինչ օրս հայ վարորդները շարունակում են զարմացնել իրենց հնարամտությամբ և հաճախ անհեթեթ խախտումներով, այսուհետ յուրաքանչյուր նման դեպքի համար կկորցնեն նախ` միավորեր, ապա եւ վարորդական իրավունքը։