Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին

3098

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի տեսանյութով և գրել. «Մեռնեմ կյանքին»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Նա ուղերձը հղել է հենց Հանրապետության հրապարակում հավաքվածների առջև։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն:

Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի սրտից՝ Հանրապետության Հրապարակից, որտեղ 2018 թվականի գարնանը իրար հետ իրականացրեցինք Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:

Անցնող 2019 թվականը ետհեղափոխական առաջին ամբողջական տարին էր եւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի իմ ամանորյա ուղերձում ձեզ խոստացել էի, որ 2019 թվականի ընթացքում մենք նվաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր հաջողություններ եւ առաջին հերթին մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում:

Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շոշափելի ու չափելի բազմաթիվ արդյունքներ ենք արձանագրել անցնող տարվա ընթացքում:

2019 թվականի արդյունքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում եւ ետխորհրդային ողջ տարածքում, այլեւ ենթադրաբար՝ Եվրոպական տարածաշրջանում: Հայաստանը վստահաբար 2019 թվականի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու․․․»։