Հլը նայի է էլի մոռացա կարմիր փողկապս կապեցի․․․Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

747

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձը դեկտեմբերի 31-ին կհղի Հանրապետության հրապարակում՝ ուղիղ եթերում։

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, այդօրինակ որոշման նպատակն էր ցույց տալ երկրի ղեկավարի անմիջականությունը և նաև ուղիղ դիմելու այն մարդկանց, ովքեր այդ պահին ներկա կլինեն հրապարակում։

«Ուղերձը շատ գեղեցիկ է լինելու, ուղերձին առնչվող հատվածը շատ հանդիսավոր է լինելու, ուղերձը ևս, վստահ եմ, շատ հետաքրքիր է ու շատերին կգրավի: Կարծում եմ՝ սա կարող է նոր նախադեպ հանդիսանալ նման կերպ դիմելու ժողովրդին Ամանորից առաջ», — ասաց Կարապետյանը: