«Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք…». Սարգիս Քլոյան

593

Սարգիս Քլոյանն ասելիք ունի.

«Եթե ձեր երեխային գնդակահարեր Քոչարյանը, դուք նրա ազատ արձակումը կպահանջեի՞ք, խափանման միջոցը կփոխեի՞ք, չէ՞ որ նա սպանել է իմ 28 տարեկան տղուն: Դուք, արվեստի գործիչներ, մի անգամ Մարտի 1-ի զոհերի հարազատներին ցավակցե՞լ եք»։

Քլոյանը նախկին նախագահին «վտանգավոր մարդ» բառերով է բնորոշում․ «Նա նստած տեղը հիմա անում է իր սև գործը, ո՞նց կարելի է նրան ազատ արձակել։ Աստված չանի՝ ժողովուրդն ըլնի ոտի»։

Հիշեցնենք, որ Քոչարյանը ուղղերձով դիմել է արվեստի և մշակույթի գործիչներին:

«Ուզում եմ հատուկ շեշտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը և քաղաքացիական արիությունը, որի շնորհիվ արտահայտել եք ձեր համոզմունքը՝ ուշադրություն չդարձնելով իշխանությունների տեսակետին: Կցանկայի, որ իմանաք. խնդիրը ապօրինի կալանավորման մեջ չէ միայն: Խոսք է գնում իրավական ամենաթողության, քաղաքական հալածանքների և մեր ինքնությունը կազմաքանդելու մասին:

Սիրելի բարեկամներ, կրկին անկեղծ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, ուզում եմ շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Առողջություն ու բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Անկեղծ հարգանքով՝

Ռոբերտ Քոչարյան»։