«Ձեր երեխային տալիս եք երջանկություն, որը խլել եք մեկ ուրիշից․․․»․ Նվեր Մնացականյան

870

«Միակ բանը, որ չի տեղավորվում տոնական Հայաստանի նկարագրում, հայ երեխաների վաճառքի ծանր պատմությունն է, որը 2020-ին հաստատ ավելի կծանրանա՝ այդ պատմությանը մեղսակիցների անխուսափելի առերեսմամբ։

Եվ, քանի որ ոճրագործությունը տարիների պատմություն ունի, կասկածից վեր է, որ գործել է անհոգությամբ գեբելսյան լաբորատորիաները հիշեցնող սինդիկատ։ Ինչու են հենց Հայաստանում գնացել այդ ստորությանը։ Կասեք հանուն փողի, շատ փողի։ Այո, բայց պատասխանը շատ քիչ է Մայր Հայաստան կոչվող երկրի համար։

Չէ որ հենց դուք, ծննդյան վկայագրեր հաստատողներդ եք ասում, թե մեր երկրի դեմոգրաֆիկ նկարագիրը փրկել է պետք, որ Հայաստանն օրհնվում է ամեն ծնունդի հետ, հակառակ մահվան աճող վիճակագրության։ Հիմա ինչ եք անելու այդ փողերը․ ամանորին թանկ մուշտակ կգնեք, թե խավիար ձեր ընտանիքի տոնը երջանկացնելու շռայլությամբ։

Տեսնում եք, ինչ անբարո կապ է ստացվում․ ձեր երեխային տալիս եք երջանկություն, որը խլել եք մեկ ուրիշից, մյուսներին թողնելով չոր իրավունքը՝ շնորհավորելու օտարին բաժին հասած այդ ուրիշի ու նրա խաբված մոր նոր տարին։ Շնորհավոր և հաջողություն․․․»․ Նվեր Մնացականյան։