Նախագահ Արմեն Սարգսյանը վիրահատվել է

518

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արտերկրում վիրահատական միջամտության է ենթարկվել և առաջիկա օրերին կգտնվի ապաքինման փուլում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է ՝ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին: