Սերժ Սարգսյանը հատուկ կենաց է առաջարկել Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի համար

2186

Սերժ Սարգսյանը հատուկ կենաց է առաջարկել Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի համար։

Մինչ համացանցը ողողված է Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում հանրապետականների ամանորյա  խնջույքի կադրերով, իսկ Սերժ Սարգսյանի պարն ու Էդուարդ Շարմազանովի երգը հիթ են դարձել, տեղեկություններ են հայտնվում նաև, թե ինչ կենացներ են խմել ներկաները։

Ըստ ասեկոսեների, Հայաստանի, Արցախի, հայոց բանակի ու նաև Սերժ Սարգսյանի համար բարձրացված բաժակներից բացի, հատուկ կենաց է ասել ինքը՝ ՀՀԿ-ի առաջնորդը։

Նա առաջարկել է խմել անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ու Մանվել Գրիգորյանի համար։

Ներկաները ծափողջյուններով են ընդունել առաջարկը։