«Գեղեցկուհի». Սոնա Ռուբենյանի հմայիչ լուսանկարը

246

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնան սեւ հագուստ է կրում, իսկ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան՝ գրելով. «Գեղեցկուհի»։

 

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին վառ շպարով էր եւ սեւ գույնի հագուստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին նույն երանգի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երիտասարդ երգչուհին գրել էր․ «Երբ քեզ թվում է, թե ուժերդ արդեն սպառել ես, բարձրանում ես բեմ ու հասկանում, որ դա քեզ միայն թվում էր»։

 

life.mediamall.am