Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի ու նոր իշխանության մեկուկես տարվա աշխատանքի մասին

271

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի գործի ու նոր իշխանության մեկուկես տարվա աշխատանքի մասին

«2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ ովքեր դաշտի մեջ էին, հրապարակի վրա, փախուստի մեջ, տնային կալանքի տակ, իշխանական աթոռին, հետախուզվում էին, հետախուզում էին, զենք էին օգտագործում… բոլորը պետք է վկայություններ տան ու պատասխանատվության կանչվեն: Եթե դա կարողանում ենք անել, ուրեմն նոր Հայաստանում ենք, եթե չենք կարողանում, Նոր Հայաստանում չենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին: Նա հավելեց, որ «երեք նախագահների եռանկյունու ներքո պատասխանատվությունը պետք է ասպարեզ դուրս գա»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նոր իշխանության մեկուկես տարվա աշխատանքը, քաղաքական գործիչը պատասխանեց. «Գլոբալ առաջընթաց կա, բայց կան առանձին հարցեր, որոնք հարցականներ են հարուցում: Շատ բան դեռ կախված է Նիկոլ Փաշինյանի անձից ու դա մտահոգություն է առաջացնում: Պարոն Փաշինյանը պետք է տարբերվի նախորդներից, քանի որ նա ճիշտ մարդն էր ճիշտ ժամին, բայց ապագայի համար պետք է հասկանա հանրակարգային, ինստիտուցիոնալ հավաքական պատասխանատվության համակարգ ստեղծելու անհրաժեշությունը»:

mamul.am