Շիրակի ընտանիքը Լը Պենին խնդրել է ներկա չգտնվել նրա հրաժեշտի արարողությանը

305

Շիրակի ընտանիքը Լը Պենին խնդրել է ներկա չգտնվել նրա հրաժեշտի արարողությանը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքի անդամները հայտնել են, որ չեն ցանկանում տեսնել «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին Շիրակի հրաժեշտի արարողությանը: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով նախկին նախագահի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին:
BFM հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լը Պենն իր շրջապատում հայտնել է, որ հրաժարվում է մասնակցել արարողությանը: «Մենք ցավով նշում ենք, որ Շիրակի ընտանիքը հրաժարվել է հարգել հանրապետական սովորույթները, որոնք թույլ են տալիս ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված բոլոր ներկայացուցիչներին ժամանել նախկին նախագահի հիշատակի արարողությանը»,- գրել է Լը Պենը՝ Twitter-ի իր էջում։

mamul.am