Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են Շիրակի դագաղի ֆոնին արված սելֆիներից

300

Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են Շիրակի դագաղի ֆոնին արված սելֆիներից

Այսօր Փարիզի Հաշմանդամների տանը Ժակ Շիրակին հրաժեշտի եկած որոշ մարդկանց պահվածքը բարկացրել է համացանցի օգտատերերին։ Օգտատերերին վրդովվեցրել է նրա դագաղի ֆոնին արված սելֆիները, հաղորդում է BFM TV-ն: «Մարդիկ եկել են Հաշմանդամների տուն՝ դագաղի ֆոնին սելֆի անելու համար: Զզվելի է»,- գրել է Twitter միկրոբլոգի օգտատերերից մեկը: «Արդյո՞ք նրանք կլուսանկարվեին, եթե դագաղում լիներ իրենց սիրելին: Սիրտս խառնում է»,- գրել է մեկ այլ օգտատեր:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին ղեկավարը կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկան հասակում:

mamul.am