«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա երեխա

371

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նորածին տղա երեխա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։ Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։ Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։ Shamshyan.com-ը ներկայացնում է Հ. Խ.-ի խոսքը դեպքի կապակցությամբ. Կյանքում կան դժվարություններ ,որոնք անսպասելի են գալիս ։ Ամուսնուս ողնաշարի ճողվածքի վիրահատությունը ես շատ ծանր տարա ։ Նախ նրա առողջականի հարցն էր անհանգստացնում, հետո էլ ձմռան ( կոմունալ )ծախսերը և երեխաներիս ու ամուսնուս խնամելը ։ Առաջին լույսը ,որ երևաց այդ հուսահատ իրավիճակում իմ աշխատանքի ընդունվելն էր , որը քիչ , թե շատ կթեթևացներ մեր ֆինանսական բեռը ։ Շատ անսպասելի ինքնազգացողությանս վատացման պատճառով գնացի հիվանդանոց , արդյունքում իմացա , «հեմատոմա- շերտազատման» խնդրով և մեծ ժամկետում բալիկի եմ սպասում ։ Մեղքս ինչ թաքցնեմ , թող Աստված ինձ ների ,որ մտածում էի ընդհատման մասին և խնդրեցի բժշկուհուս օգնել ինձ այդ հարցում ։ Նկարագրեցի իրավիճակը , որտեղ հայտնվել եմ ։ Ես ստացա շատ ջերմ , սիրալիր , բայց մերժողական պատասխան ՝ դու պետք է ունենաս քո բալիկին ,ես ընդհատման հարցում քեզ օգնել չեմ կարող և այն մտահոգությանը , որ իմ գրանցված տարածքից դուրս լինելու և վճարովի կոնսուլտացիայի գումարն էլ չեմ կարող վճարել ։ Բժշկուհիս շատ համբերատար և կրկին սիրալիր պատասխանեց ,երբ կկարողանաս ,այն ժամանակ էլ կվճարես ։ Ավելին դա իմ գրպանը չի գնում , դա պետական մուծում է , հակառակ դեպքում կընդառաջեյի ։ Կիսանեղացած կամ միգուցե ,նույնիսկ , մտածելու կարողությունս կորցրած քայլում էի և ի վերջո հասա տուն ։ Ամուսինս շատ ոգևորվեց այդ լուրից ՝ նրա կանաչ գեղեցիկ աչքերը փայլատակեցին ուրախությունից , իսկ ես դեռ չսթափվաց խոստովանեցի , որ նման մտադրություն եմ ունեցել ։ Նա շատ տխրեց և շատ դառը հայացքով ու վրդովված դեմքով ասաց ՝ Կարևորը աշխատանքդ է չէ՞ , թե՞ կարծում ես , որ չեմ լավանա ։ Եվ փորձեց վիրակապերը դեռ մարմին վեր կենալ , ասելով , որ գնում եմ գործի ։ Նրա այդ արարքը ինձ լիովին սթափեցրեց և ի վերջո հասկացա , որ ամենասխալ քայլը կլիներ համառել ու հրաժարվել իմ հրաշք փոքրիկից։ Ես դարձա անփույթ մասնագետի անտարբերության զոհը և պայքարելու եմ մեր ապագա մայրերին նման դժբախտություններից զերծ պահելու համար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/26/1136188/