Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Սուրբ Գեղարդավանքում վիճաբանություն է տեղի ունեցել վարդապետի և կարգալույծ արված նախկին եկեղեցականների միջև

233

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Սուրբ Գեղարդավանքում վիճաբանություն է տեղի ունեցել վարդապետի և կարգալույծ արված նախկին եկեղեցականների միջև

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ Վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմաններում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ՝ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Նախկին եկեղեցականները կրելով եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից եկեղեցական կանոնակարգով նույնպես զրկված են եղել։ Տեր Կյուրեղը հայտնել է, որ ինքը մոտենալով նրանց, հանդարտվելու և սթափության կոչ է արել, ու խնդրել չիրականացնել այն, ինչը վերապահված է միայն եկեղեցականին։ Վերջիններս դրանից հետո, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք եկեղեցու և եկեղեցուն ծառայող անձանց հանդեպ, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, փորձելով հրահրել բախում, խախտելով եկեղեցու հասարակական կարգն ու կանոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեր Կյուրեղ վարդապետը ոստիկաններին հայտնել է, որ իր զբաղված լինելու հանգամանքով, կատարվածի մասին նախկինում իրավապահներին չի դիմել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/26/1136174/