«Կանայք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին». ՀՀ վարչապետ

289

«Կանայք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է, որ այժմ ՀՀ-ում դատական համակարգում իրականացվող բարեփոխումները կնպաստեն պետության զարգացմանը: Մասնավորապես՝ բարեփոխումների արդյունքում նոր ներդրումներ կիրականացվեն Հայաստանում, ինչի արդյունքում էլ կզարագանա տնտեսությունը:

Հայաստանի վարչապետն իր ելույթի ընթացքում կարևորել է նաև կանանց դերը պետության զարգացման գործում: Նա նշել է, որ 2018-ի թավշյա հեղափոխության շնորհիվ կանանց դերը պետության կառավարման գործում ամբողջությամբ փոխվել է.

«Այսօր մենք միանշանակ համոզված ենք, որ կանայք կարող են փոփոխություններ բերել մեր երկրին: Հետևաբար` մենք աջակցում ենք կանանց մասնակցությանը մեր կյանքի բոլոր ասպեկտներում»,- ընգծել է ՀՀ վարչապետը:

Վարչապետի խոսքով` կանանց ներգրավվածությունը մեծացել է նաև ՏՏ, բիզնեսի և քաղաքականության ոլորտներում:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 ՀՀ վարչապետի ելույթը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ. 2020-2030 տեսլական» գագաթաժողովին
mamul.am