«Սա քո «հախուռն» կյանքի միայն մի փոքր դրվագն է ». Արմեն Դանիելյան

335

«Սա քո «հախուռն» կյանքի միայն մի փոքր դրվագն է ». Արմեն Դանիելյան

 

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, երեկ հասարակությունը կրկին առերեսվեց «կվալտ» կոչվող հայտնի թյուրիմացության հերթական զառանցանքի հետ: Թե բա՝ «գեներալը պետք է ծառայի պետությանը, ոչ թե՝ իշխանությանը», իյա, իրո՞ք…

Այս «փառահեղ» մտքի հեղինակը մի քանի տարի առաջ նախագահականից «հանգրվանելով» զինվորական դատախազի պաշտոնում՝ ՊՆ-ի կոլեգիաներից մեկի ժամանակ «գրավելով» ամբիոնը, իրեն հատուկ տապոռային և դաստիարակչական ոճով փորձել էր դասախոսություն կարդալ սպայի պատվի և արժանապատվության մասին՝ շփոթելով դույլն ու վեդրոն, թացն ու չորը…

Հայտնի գեներալներից մեկն ընդհատել էր նրան և հանդիմանել՝ «Прежде чем судить офицера, человек должен быть чуть-чуть офицером»:

Մեկ այլ խորհրդակցության ժամանակ զինվորական դատախազի պաշտոնին չհամակերպվող նախկին նախագահի օգնականը հրամայական և մեղադրող տոնով շեղել էր խորհրդակցության ընթացքը և չհիմնավորված «մեղադրանքներ» հնչեցրել սպայական անձնակազմի հասցեին: Ի պատասխան` բարձրաստիճան սպաներից մեկն արձագանքել էր. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի՞ ես մեզ տալիս»: Ապա սպաների վրա մատ թափ տվող երիտասարդին հիշեցվել էր, որ իրենք հավաքվել են քննարկելու ոչ թե «ոջիլին», այլ սպայակազմի մարտական պատրաստականության հետ կապված հարցերը։ «Так что, говори по сути» հեգնանքով ասվել էր նրան:

Եվ գեներալների մասին «պատկերավոր» կարծիք հայտնող ամբարտավան երիտասարդին դեռ թվում է՝ հասարակությունը մոռացել է կամ չի հիշում, թե կոնկրետ ինքը ոնց էր վերաբերվում իրենց իշխանությանը չծառայող և պետությանը ծառայող սպաների, այդ թվում՝ գեներալների հետ…

Դատավոր հայրիկի հովանավորչությամբ «փափուկ» կյանք ունեցող, սպաների պատվի, արժանապատվության և անցած դժվար կյանքի մասին սերիալային մակարդակով պատկերացում ունեցողն առնվազն պետք է համեստություն դրսևորեր և լռեր, մինչդեռ նա շարունակաբար դայլայլում է, և գիտեք՝ ինչու՞…

Երկու տարվա մեջ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի (գեներալ֊լեյտենանտ) դասային աստիճանի հասածն այդպես էլ չհասկացավ, թե ով է իսկական սպան, ինչպես է նա ապրում ու մտածում, ինչ մտահոգություններ ունի այն սպան, ով իր կյանքը վտանգի տակ դրած ծառայել ու ծառայում է:

Սպայի պատվի մասին խոսողը, պետք է առնվազն ժամանակին հարգանքով և պատվով վերաբերվեր նրանց… Գնացքը վաղուց գնացել է և ոմանց «սիրողական և մակերեսային» դեմագոգիկ պատկերացումներն այլևս ոչ ոքի պետք չեն…

Կարող եմ տասնյակ նախկին դատախազների անուններ թվարկել, ովքեր, ծառայելով պետությանը և ոչ ձեր իշխանությանը, արժանավայել ձևով, թքել են ձեր և ձեր իշխանության վրա ու հեռացել. նրանցից շատերը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականներ (գեներալ֊մայոր) են:
Այո՛, հեշտ է ասելը. իսկ դո՛ւ, հենց դո՛ւ, պետությանն էիր ծառայում, երբ սուրիկ խաչատրյանի բանդան ասֆալտին էր փռում հայոց բանակի սպա Արտակ Բուդաղյանին…

Էդ ժամանակ դու ում էիր ծառայում, երբ արդարացնում էիր սպայի անձն ու պատիվը ասֆալտին ֆռողին. կամ ում էիր ծառայում, երբ կոռուպցիայի դեմ պայքարի քո ֆանտազիայի արդյունքում պետությանը և ոչ թե քեզ (դու հռոմեական կայսրի կարգավիճակ ունեիր) ծառայող դատախազները մեկը մյուսի հետևից իրենց պատիվն ու արժանապատվությունը վեր դասելով պաշտոնից հեռանում էին…

Սա քո «հախուռն» կյանքի միայն մի փոքր դրվագն է առ այն, որ դու և քո նման ոչնչություններն իրավունք չունեն խոսելու սպայի պատվի և արժանապատվության մասին…

Հ.Գ. Իսկ իմ սիրտը անկեղծորեն ցավում է քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող բոլոր այն մարտական գեներալների համար, ովքեր այսօր ամբաստանվում են դատարանում:
ԼՌԵ՛Ք, չխոսեք այլևս: Ոստիկանության գեներալ֊գնդապետը ինքնասպան է լինում (կամ սպանվում է) գեներալի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու համար (Մարտի 1֊ի կարևորագույն վկան էր), իսկ ձեր նման փափկասուն երիտասարդը դեռ անիմաստ դասախոսություններ է կարդում սպայի պատվի և արժանապատվության մասին, որն ինքը երբեք չի էլ ունեցել…»:

mamul.am