Ահասարսուռ դեպք. Մարզիկը ծեծի է ենթարկել երեխային գրկած իր կնոջը. Տեսանյութ

506

Վիետնամի 32-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել իր 27-ամյա կնոջն այն բանի համար, որ նա
հեռուստացույցը տեղափոխել է այլ սենյակ:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տեսանյութը հրապարակել է հենց զոհը՝ ռադիոհաղորդավարուհի Վու Տհի Տհու Լին:

 

 

 

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է ամուսինը՝ Նգուեն Սուան Վինը, մի քանի անգամ
հարվածում կնոջը, ով ձեռքին բռնել է իրենց մանկահասակ երեխային: Կինը հարվածից
տապալվում է գետնին:

Հաղորդավարուհին խոստովանել է, որ հաճախ է երեխաների աչքի առաջ ամուսինը ծեծում
իրեն: Նա նաև նշել է, որ մեկ անգամ հեռացել է մարտարվեստի վարպետ ամուսնուց, բայց
կրկին վերադարձել է տուն:

Տեսանյութը՝ ստորև․

 

 

 

 

 

lavinfo.com