Ինչպե՞ս է որոշվելու՝ ո՞վ է «օրենքով գող». նախարարի պարզաբանումը

304

Ինչպե՞ս է որոշվելու՝ ո՞վ է «օրենքով գող». նախարարի պարզաբանումը

«Մենք ասել ենք՝ մեր պայքարի մեթոդաբանությունը, հրապարակել ենք ռազմավարությամբ: Գործնականում կատարել ենք քայլեր, որ հաջորդական քայլերի միջոցով ՔԿՀ-ներում լինի միայն մեկ գերակայություն՝ օրենքի գերակայություն: Ռազմավարությունը 4 տարվա կտրվածքով է, որոշակի տոկոսը կհաստատվի այս տարի»,-այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների խնդրին, ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է որոշվելու` ո՞վ է «օրենքով գող», ասաց, որ դա լինելու է ապացույցների միջոցով.

«Իրավապահ մարմինները պետք է հավաքեն ապացույցներ, որով դիսպոզիցիայում նկարագրված արարքը կհաստատվի կամ կհերքվի: Օրինակ` ֆինասնական հոսքերի տիրապետո՞ւմ է, թե` չէ, նրան տալիս են ֆինանսական միջոցնե՞ր, թե` չէ: Դա բավական բարդ պրոցեսներում ձեռք բերվող ապացույցների համակցության միջոցով է արվում»:

Նախարարի վստահեցրեց, որ իրավապահ մարմիններն ունեն բազա, թե ով ինչ կարգավիճակ ունի, որն է քրեական հեղինակությունը, որն է օրենքով գողը, ինչ միջոցառումներով պետք է մասնակցեն ապացույցների հավաքմանը: Նա նշեց, որ նախագծի քննարկմանն իրավապահ մարմինները մասնակցել են:

mamul.am