Իվանկա Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային ներկայացել է առանց կրծկալի (լուսանկարներ)

460

Հանդերձանքը, որով ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը սեպտեմբերի 23-ին հայտնվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին, քննարկման առիթ է դարձել լրատվամիջոցներում և սոցցանցերում:

37-ամյա Իվանկան այս միջոցառման համար ընտրել է դեղին վարդերով սպիտակ կիսաշրջազգեստ և երկնագույն մետաքսե բլուզ: Երկուշաբթի օրը նմանատիպ, բայց ավելի խիստ հագուստով, նա ներկայացել է «Concordia 2019» գագաթնաժողովին, իսկ հետո, կերպարանափոխվելով, եկել է մասնակցելու գլխավոր ասամբլեայի նիստին:

Իվանկա Թրամփի ցնցող հանդերձանքը թեմատիկ էր թվում. նիստը, որին նա մասնակցում էր, նվիրված էր հավատքի ազատությանը: Իսկ նախագահի դուստրը չի թաքցրել այն փաստը, որ նրան զվարճացրել է շրջապատի արձագանքը:

mediamall.am