Կինը իր խոհանոցում գտել է 6 մլն եվրո արժեցող Վերածննդի դարաշրջանի սրբապատկեր

308

Ֆրանսիական Կոմպիենյեի բնակիչն իր խոհանոցում պատահաբար գտել է 13-րդ դարի գլուխգործոցը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Կինը որոշել է գնահատողների մոտ տանել սրբապատկերը, որ կախված էր իր խոհանոցում վառարանի վերևում։ Պարզվել է, որ գործը կոչվում է «Քրիստոս, ում ծաղրում են» և պատկանում է ֆլորենտական վերածննդի նկարիչ Ջիովաննի Չիմաբուեին։

Արվեստի պատմաբան Էրիկ Թուրկինի խոսքով՝ հետազոտությունները հաստատել են, որ նկարը պատկանում է Չիմաբուեին: Գլուխգործոցի նախնական արժեքը չորսից վեց միլիոն եվրո է։

mediamall.am