«Ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Գառնիկ Իսագուլյան

867

«Ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Գառնիկ Իսագուլյան

Այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նշեց, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահն իր համար սպասելի էր:

«Երբ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարությանը, դրանից հետո տեղի ունեցած ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: Հայկ Հարությունյանը չէր կարող ինքնանսպան լինել: Վստահ եմ, որ նրան հասցրել են դրան»,- ասաց նա:

Իսագուլյանը եթերի ընթացքում նշեց նաև, որ համոզված է, որ «Մարտի 1»-ի գործով հարցաքննությունների ժամանակ ՀՔԾ-ն ստիպում է վկաներին, որ վերջինները ցուցմունք տան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դեմ:

«Չի բացառվում, որ այսօրվա իշխանությունները ահաբեկում են մարդկանց հարազատներին. փորձում են ահաբեկման միջոցով մարդկանց պարտադրել ինչ-որ գործողություններ: Հիմա ես չեմ բացառում, որ Հայկ Հարությունյանը այլընտրանք էլ չի ունեցել: Այսինքն, չի բացառվում, որ փորձել են ինչ-որ քրեական գործեր հարուցել հարազատների վրա կամ իր վրա` վարկաբեկելու համար: Մարդիկ պետք է հասկանան մի բան. ՀՀՇ-ն վերադառնում է: Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ավելի վատ տեսակն է»,-ասաց Իսագուլյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Գառնիկ Իսագուլյան
mamul.am