Հարյուրավոր մերկ մարդիկ լողացել են սառցե ծովում. տեսանյութ

712

Անգլիայում հարյուրավոր մերկ մարդիկ լողացել են սառցե Հյուսիսային ծովում, հայտնում է ВВС-ն:

Անգլիական Նորթումբերլանդ քաղաքում անսովոր բարեգործական միջոցառում անցկացվել՝ ի աջակցություն հոգեկան առողջության պահպանման Mind բարեգործական հիմնադրամի:

Միջոցառման շրջանակներում ավելի քան 700 մարդ ամբողջովին մերկ մասնակցել է բարեգործական ակցիային՝ լողալով Հյուսիսային ծովի սառը ջրերում: Նաև բոլոր մասնակիցները նվիրատվություններ են արել:

 

 

 

Միջոցառման կազմակերպիչ Ջեք Հիգինսոնն ասել է, որ ակցիայի էությունը պարզապես մերկանալը չէ: Շատերի համար դա հուզականորեն բարդ է, բայց երբ տեսնում են հարյուրավոր նույնակարծիք մարդկաց, նրանք հանգստանում են, հաղթահարում են հոգեբանական արգելքներն ու հույզերը կիսում միմյանց հետ: Նա նշել է, որ այս տարի ակցիան ամենաբարձր մակարդակով է անցել և ծովում լողացել են նույնիսկ անվասայլակով տեղաշարժվող անձինք:

Ակցիայի մասնակիցների համար նաև հյուրասիրություն է կազմակերպվել:

 

 

 

 

topnews.mediamall.am