Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

341
Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Ամռանը շատերն են դառնում իշամեղվի խայթոցի զոհ, ընդ որում, բոլորը չէ, որ գիտեն, թե ինչ պետք է անել այդ պարագայում:

Իշամեղվի խայթոցի դեպքում անհապաղ պետք է դիմել շտապօգնություն, եթե խայթոցի զոհը տառապում է ալերգիկ ռեակցիաներից կամ էլ ի հայտ են եկել հետևյալ ախտանշանները.

 

 

 

 

•Գլխապտույտ,
• Այտուցված լեզու,
• Մաշկի ցան,
• Շնչառության դժվարացում:
Խայթոցի դեպքում նախ պետք է արագ ու զգուշորեն հեռացնել խայթը, որը մնացել է մաշկի մեջ:

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Դա պետք է անել ունելիով, իսկ եթե այն ձեռքի տակ չկա, ապա եղունգների մաքուր ծայրերով, կամ էլ բարակ եզրերով ինչ-որ առարկայով, օրինակ՝ բանկային քարտով:

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ խայթը չճզմվի և թույնի մեծ քանակությունը չհայտնվի օրգանիզմում:

Խայթոցից հետո այտուցվածությունն ու բորբոքումն անխուսափելի են, ուստի պետք է խայթած տեղին սառը դնել, օրինակ՝ կտորի մեջ փաթաթած սառույց, կամ մետաղական սառն առարկա:

 

 

 

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Ինչ պետք է անել, եթե խայթել է իշամեղուն

Վերքը պետք է մշակել օճառաջրով, այնուհետև քսել հակաբորբոքային քսուկ: Դրա փոխարեն կարելի է պատրաստել սոդայի ու ջրի խիտ խառնուրդ, կամ էլ ատամի մածուկ, մեղր: Այս խառնուրդներից մեկն ու մեկը քսեք վերքին, կապեք կտորով, ապա լվացեք 30-60 րոպե անց:
Պետք է նաև դեղամիջոցներ ընդունել: Ցավազրկող ու հակահիստամինային դեղամիջոցներն անհրաժեշտ են տհաճ զգացողություններն անցկացնելու և ալերգիկ ռեակցիաները մեղմելու համար:
Սակայն հիշեք, որ ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել ըստ իր ցուցումների, իսկ ցավազրկողները չի կարելի տալ փոքր երեխաներին: